Նույնանալ ժողովրդի հետ, որպես կենսաբանական էակ:
Նույնանալ ազգի պատմության և մշակույթի հետ, որպես բարոյական, հոգևոր էակ:
Նույնանալ Հայրենիքի հողի և ջրի հետ, որպես աշխատող, ստեղծագործող էակ:
Վերջապես, նույնանալ հայ պետությունն ամրացնող և նրա ապագան պսակող իդեալների հետ, որպես կամեցող և կառուցող քաղաքական էակ:
Ահա՛ ճշմարիտ պատկերն ամբողջական հայի:
Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս
Պարո՛ն Նախագահ, իմ ավա՛գ ընկեր, շնորհավորում եմ Ձեր տարեդարձը: Թերևս այն ամենահոգսաշատն է անցնող շուրջ յոթ տասնամյակներում` լի մտածմունքներով, ցավալի կորուստների դառնությամբ և ահագնացող խնդիրների լուծման վճռականությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, Հայրենիքի վերածննդյան գործին Ձեր կարող ներդրումն ունենալու և արդյունքները տեսնելու բերկրանք և մայիսյան հաղթանակները կրկին լիաթոք ուրախությամբ նշելու բազում առիթներ: Աստված Ձեզ պահապան:
ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյան