Search
Close this search box.

Անձրև և ամպրոպ. ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ուշադրություն

Հունիսի 30-ից հուլիսի 5-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`
Հունիսի 30-ին, հուլիսի 1-5-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, հուլիսի 1-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Please enter a valid URL