Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, եւ արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։
Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուժային կառույցներում եւ հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, եւ Մելիքյանը նրանցից առաջինն է: Այսինքն՝ առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կադրային ջարդի, եւ մինչեւ այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում:
Այսպիսով, սպասվող փոփոխություններից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություների համաձայն, իրավապահ համակարգում այս օրերին լուրջ խոսակցություններ են այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին պաշտոնից ազատելու են եւ նշանակելու են ՀՀ զինվորական դատախազ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ամենայն հավանականությամբ կնշանակվի ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, իսկ ահա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
Մանրամասը՝ սկզբնացբյուրում: