Ես տեղյակ եմ, թե մեզանից շատ-շատերը ինչ ճնշումների են ենթարկվել, բայց այդ ճնշումներից ոչ մեկն արդյունք չի տվել: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:
«Այլ հարց է, որ արդեն այլ փուլում այդ ճնշման դեպքերը լինելու են Սահմանադրական դատարանում քննության առարկաներից մեկը, քանի որ ընտրությունները պարզապես քվեարկությունը չէ, ողջ գործընթացն է, որն ավարտվում է քվեարկության օրով և բոլոր դեպքերը, որոնք մենք ունեցել ենք, երբ մարդկանց ուղղակի առանց ոչ մի պատճառի բերման էին ենթարկում։ Մեր դաշինքն ունի դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է կիրառվել»,- նշեց նա:
Վարդևանյանը նաև ընդգծեց, այն հանգամանքը, երբ մի շարք քաղաքացիների անձնագիրը չի աշխատել:
«Ընտրություններին մեզանից պահանջվում է անձնագիր կամ նույնականացման քարտ, բայց 109618 քաղաքացու դեպքում անձնագիրը չի աշխատել, իսկ մասնագետը մուտքագրում է տվյալները, բայց կարող է մասնագետը մեկ այլ անձի տվյալներ լրացնել և գուցե լրիվ այլ անձանց տվյալներ են լրացվել»,- ընգծեց նա: