Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ կանխատեսմամբ` մենք նոր արտահերթ ընտրություններ ունենալու ենք մոտ 1,5 տարի հետո. Քոչարյան

Ակնհայտ է, որ այս իշխանությունը, չփոխելով իր աշխատելաոճը, չթարմացնելով իր կադրային բանկը, չի կարող արդյունավետ զբաղվել երկրի խնդիրներով։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի իր խոսքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Իրենք այդպես էլ չհասկացան, որ հենց իրենց աշխարհայացքն ու աշխատելաոճն են եղել այս խնդիրների պատճառները։ Նրանք չեն հասկացել այս կարեւոր բանը ու հիմա չարացած են, շարունակելու են նոր հետապնդումները։ Ես համոզված եմ ուղղակի, որ սա պարտադիր, անխուսափելիորեն բերելու է նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ 2018 թվականից հետո ՀՀ-ում ընտրություններ եղել են դրանից 2,5 տարի անց, իսկ քանի որ այս իշխանությունները խնդիրներ լուծող չեն, այլ ստեղծող են, իմ կանխատեսմամբ` մենք նոր արտահերթ ընտրություններ ունենալու ենք մոտավորապես 1,5 տարի հետո»,-ասաց Քոչարյանը։

Please enter a valid URL