Ադրբեջանի իշխանությունները, նպատակադրվելով ապահովել իրականության սթափ եւ համարժեք ընկալման բազմաթիվ հակառեկորդներ, շարունակում են խեղկատակությունը եւ հայ գերիների դատուդատաստանը։ Բայց ալիեւյան ռեժիմի խեղկատակներին այս ամենը քիչ է թվում։
Դատարան կոչվող խեղկատակային կառույցը որոշել է «դեմոկրատիա» խաղալ։ Քիչ է, որ գերիները հավաստիացնում էին, թե իրենց հանդեպ ոչ մի ճնշում չկա եւ քիչ է մնում երդվեին, որ իրենց կալանավայրը հիասքանչ է, հիմա էլ փաստաբանները նոր շոու են խաղարկում։
«Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դեմ քրեական գործ հարուցելու եւ պաշտպանյալներին որպես վկաներ հարցաքննելու մասին։ Դատապարտյալներն էլ հայտարարել են, որ համաձայն են միջնորդությանը։ Պետական մեղադրողը հայտարարել է, որ միջնորդությունը հակասում է ԱՀ Քրեական օրենսգրքի 318 եւ 207 հոդվածներին. «Դատարանը քրեական գործերը դիտարկում է ներկայացված մեղադրանքների հիման վրա։ Եթե դատավարության ընթացքում պարզվում է այլ անձի հանցակցությունը սույն հանցագործությանը, ապա հարցը պետք է առանձնացվի առանձին վարույթով եւ դիտարկվի առանձին սույն մեղադրանիքց»։ Դատարանը չբավարարեց միջնորդությունը։ Հետո ընթերցվեց մեղադրական ակտը»,- տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
NEWS.AM