Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում 38-ամյա Ռուզաննա Աբրահամյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 58 կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հեռուստաաշտարակին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնք երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Երեխաներից 2-ին հիվանդանոց է տեղափոխել Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը, իսկ 2-ին՝ Սևանի բժիշկները։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։