Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանը նոր որոշում է կայացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանն այսօր մեծ հավաք է անում՝ հրավիրել է իր բոլոր նախընտրական շտաբների պետերին, իրենց ակտիվին։ Հավաքն անցկացվելու է երեկոյան ժամը 7-ին, Prime Hall-ում։ Դավիթաշենում գտնվող այս սրահում անցկացվել էր նաև «Հայաստան» դաշինքի ծրագրի ներկայացումը, ինչպես նաև՝ «Քաղպայմանագրի» դրամահավաքը։

Մեզ ասացին՝ մեծ ժողով է լինելու, որի նպատակը հիմնականում մեկն է լինելու՝ նախ շնորհակալություն հայտնել շտաբների պետերին ընտրություններում կատարած աշխատանքի և ցուցաբերած արդյունքի համար։ Որքան էլ այդ արդյունքները գոհացուցիչ չեն, մարդիկ ջանք չեն խնայել և արժանի են գնահատականի։

Ենթադրաբար, հանդիպմանը կլինեն նաև դիտողություններ, վերլուծություն, կխոսվի սխալների ու բացթողումների մասին, ինչպես նաև կքննարկեն իրենց հետագա անելիքները։

Հավաքին կմասնակցի 300-350 մարդ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL