Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել, ըստ որի Սերգեյ Լավրովը 2021 թվականի հունիսի 30-ի կայցելի Անթալիա՝ հանդիպելու Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկման թեմաներից է լինելու իրավիճակը Հարավային Կովկասում։ Ողջ հաղորդագրության մեջ ոչ մի տեղ այլևս նշված չէ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։ Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ նման արտահայտություն գործածելու կարիք այլևս չկա, Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս լուծված է՝ Արցախի շրջանները, ըստ էության, համարելով Ադրբեջանի վարչատարածքային միավորներ։
Դիվանագիտության մեջ, հատկապես, պաշտոնական հաղորդագրություններում, նման հարցերում վրիպումներ կամ սխալներ գրեթե չեն լինում։