Search
Close this search box.

Բայդենը հրահանգեց օդային հարվածներ հասցնել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զինվորականներին հրահանգել է օդային հարվածներ հասցնել Սիրիայի և Իրաքի սահմանային գոտիներում գտնվող զինյալ խմբավորումների դիրքերի ուղղությամբ, որոնց աջակցում է Իրանը: Այս մասին հայտնում է Regionmonitor-ը։

«Թիրախներն ընտրվել են այն պատճառով, որ այս օբյեկտները օգտագործում են Իրանի աջակցությունը ստացող աշխարհազորայինները, որոնք ԱԹՍ-ներով մասնակցում են Իրաքում ԱՄՆ անձնակազմի և օբյեկտների վրա հարձակումներին»,-հայտնել են Պենտագոնից:

Please enter a valid URL