Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի մասին համացանցում տարածվող տեսանյութը հին է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Շրջանառվող տեսանյութը հին է: Նախորդ տեսանյութից արդբեջանական կողմն ինչ-որ կտորներ պարբերաբար շրջանառության մեջ է դնում»,-փոխանցեցին նախարարությունից:
Նշենք, որ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն իր էջում գրել է. «Այս նոր տեսանյութն ա ֆռում ցանցով, որտեղ ադրբեջանցիները կրկին ստորացնում մեր զինվորներին։
Ադրբեջաներեն չգիտեմ, բայց համոզված եմ, որ եզերը գոռում են “ապագա կա, կա ապագա”։
Հ.Գ. Հրաման տվեք կրակ բացելու, էլ դիմանալու չեն էս տեսարանները»։
Տեսանյութը կայքում չենք հրապարակում: