Search
Close this search box.

Այդ պատերազմին մեզ պատրաստեցին Թուրքիայի զինված ուժերը. Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը խոստովանել է

«Պատերազմը փորձություն է զինված ուժերի համար: Մենք քննություն հանձնեցինք, բայց Թուրքիայի զինված ուժերը մեզ պատրաստեցին դրան: Եղբայրական այս երկրում մեր սպաները ռազմական կրթություն ստացան»,-այս մասին REAL TV- ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նրա խոսքով՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ու կազմավորումները վարժանքներ են անցկացրել Թուրքիայում:

«Խոսելով եղբայրական երկրի հետ ռազմական համագործակցության մասին՝ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ միայն 2019-ին անցկացվել է 13 լայնամասշտաբ համատեղ զորավարժություն: Այս զորավարժությունների ընթացքում Թուրքիայի զինված ուժերի սպաները բարձրացրեցին մեր ռազմական անձնակազմի մարտական ​​պատրաստվածությունը: Մի քանի գումարտակ նույնիսկ ամբողջությամբ ուղարկվեց Թուրքիա և այնտեղ մարզվեց: Բանակում կան հազարավոր մասնագիտություններ: Հետեւաբար, մարտական ​​և բարոյական պատրաստվածությունը շատ կարևոր է: Թուրքիայի զինված ուժերը աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկն են: Մենք ունենք նույն լեզուն և կրոնը, և դրանից մենք օգուտներ ենք քաղում: Բնականաբար, անգնահատելի է թուրքական բանակի աջակցությունը պատերազմին պատրաստվելու հարցում», — ասել է Հասանովը:

Please enter a valid URL