Search
Close this search box.

Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը դուրս են գրվել

Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը (11 երեխա և 4 մեծահասակ) հունիսի 26-ին դուրս են գրվել: Մնացած 8 հիվանդի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է թեթև՝ դրական դինամիկայով:

«Նախորդ օրը երեկոյան չհոսպիտալացվածները վերադարձել են Տավուշի մարզ, որտեղ նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Երեխաներից մեկն ունեցել է սրտխառնոց և փսխում, որի պատճառով հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում», նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են»,-հայտնում են նախարարությունից:

Please enter a valid URL