Search
Close this search box.

Ձերբակալություններ Ստրասբուրգում՝ հայ-վրացական մաֆիայի դեմ գործողությունների շրջանակում. 10 մարդ հայտնվել է կալանքի տակ

Ստրասբուրգում հայ-վրացական մաֆիայի դեմ գործողությունների շրջանակում 10 մարդ հայտնվել է քննչական մեկուսարանում, հայտնում է ֆրանսիական Ֆիգարո-ն՝ ոստիկանությանը հղումով:

Հաղորդվում է, որ հունիսի 21-ի վաղ առավոտյան 12 մարդ՝ հայեր ու վրացիներ, ձերբակալվել են Ստորին Հռենոսի հանրային անվտանգության վարչության և Իրավախախտումների դեմ պայքարի կենտրոնական վարչության աշխատակիցների կողմից:

Նրանց թվում են հայկական և վրացական հանցավոր խմբերի 2 պարագլուխները, ինչպես նաև նրանց օգնականները:

Նրանց ղեկավարած հանցավոր խմբերը մասնագիտացած են տարբեր տեսակի գողությունների գծով:

Ձերբակալված անձանց տներում խուզարկումների արդյունքում առգրավվել է 4 ավտոմեքենա, 1 մոտոցիկլետ, 5 ատրճանակ, 103 օծանելիք, 66 շիշ ալկոհոլային խմիչք, ավելի քան 17 000 եվրո կանխիկ գումար, մեծ թվով այլ գողացված ապրանք՝ կոսմետիկա, սնունդ, ինչպես նաև թանկարժեք զարդեր և կաշվից ապրանքներ:

Նրանց դեմ հետաքննությունը սկսվել է 2019 թվականին՝ վրացական 2 հանցավոր խմբերի անդամների ձերբակալությամբ, որոնք մասնակցել էին Ֆրանսիայի հարավում գտնվող Գրանդ Էստ երկրամասում ավելի քան 200 կողոպուտի: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը դուրս էր եկել Ստրասբուրգում գործող մաֆիոզ խմբավորման վրա:

Please enter a valid URL