Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գեւորգ Եղրազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջիջ։
«Սրտի խորը ցավով հայտնում ենք բոթը՝ կյանքից վաղաժամ հեռացել է բոլորիս կողմից սիրված հաղորդավար, մեր գործընկեր Գևորգ Եղիազարյանը: Նրա ընտանիքին, մտերիմներին ու նրա արվեստը գնահատող մարդկանց մեր խորը ցավակցություններն ենք հայտնում….»։
Վերջին տարիներին նա ապրում էր ԱՄՆ-ում։
Հաղորդավարի մահվան պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։ Նրա ընտանիքը որոշում է կայացրել մարմինը տեղափոխել Հայաստան։