Search
Close this search box.

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ տղամարդու կյանքը

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ տղամարդու կյանքը:
65-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ծանր վիճակում, ստամոքս-աղիքային սուր արյունահոսությամբ և անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրա բուժօգնությունը կազմակերպվել է ծառայության ղեկավար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

3 տարի առաջ հիվանդի մոտ ախտորոշվել էր աորտայի և նրա ճյուղերի օբլիտերացնող աթերոսկլերոզ, կատարվել էր աորտո-զստային բիֆուրկացիոն ալլոշունտավորում: Տարեսկզբից, սակայն, սկսել էին պարբերաբար կրկնվող արյունահոսություններ, ախտորոշվել էր սակավարյունություն, հիպովոլեմիա, որոնց պատճառը հնարավոր չէր եղել պարզել: «Էրեբունի» ԲԿ-ում հոսպիտալացումից հետո կատարվել են լաբորատոր-գործիքային մանրակրկիտ հետազոտություններ:

Պոլիօրգան անգիոգրաֆիկ համակարգչային շերտագրությամբ պարզվել էր, որ առկա է որովայնային աորտայի ինֆրառենալ հատվածի քրոնիկ շերտազատում, աորտիտին բնորոշ պատկեր՝ հարպատային ազատ գազի առկայությամբ: Ախտորոշվել էր նաև տասներկումատնյա աղու ստորին հորիզոնական հատվածի հետին պատի դեֆեկտ: Չնայած վերակենդանացման բաժանմունքում իրակացված ինտենսիվ թերապիային՝ հիվանդի վիճակը չէր կարգավորվում: Վերակենդանացման և վիրաբուժական ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ հրավիրվեց կոնսիլիում: Առաջատար մասնագետները, վերլուծելով հետազոտությունների արդյուքները՝ ախտորոշեցին հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ աորտո-դուոդենալ խուղակ: Հաշվի առնելով հազվագյուտ հիվանդության մեծ ռիսկերը՝ որոշվեց կատարել բացառիկ վիրահատություն:

«Էրեբունի» ԲԿ-ի վիրաբուժական գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ վիրաբուժական թիմը՝ Գևորգ Հարությունյան, Տիգրանուհի Հովսեփյան, անեսթեզիոլոգ Վարդան Առաքելյան, կատարեց բարդ և բացառիկ վիրահատություն՝ տասներկումատնյա աղու վայրէջ՝ ստորին հորիզոնական, աղիճ աղու պրոքսիմալ հատվածների մասնահատում, աորտո-դուոդենալ խուղակի լիկվիդացիա, դուոդենո-յեյունո կողքը-կողքին անաստամոզի ձևավորում, հետորովայնամզային տարածության ֆլեգմոնայի բացահատում, գալարային իլեոստոմայի ձևավորում, որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության սանացիա և դրենավորում:

Հիվանդի հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների: Նա ապաքինմամբ դուրս է գրվել վիրահատությունից 11օր անց:

Please enter a valid URL