Search
Close this search box.

Ռազմագերիներին հետապնդելը միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների անտեսման հետագա վկայություն. Ադամ Շիֆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և ընդգծել, որ ԱՄՆ-ն պետք է կրկին գործի դնի այն արգելքը, որով չի թույլատրվում ԱՄՆ կողմից ռազմական աջակցություն տրամադրել Բաքվին.

«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անընդունելի է: Ռազմագերիներին հետապնդելը միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների անտեսման հետագա վկայություն:

Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է անհետևանք չթողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն ու կրկին գործի դնի այն արգելքը, որով չի թույլատրվում ԱՄՆ կողմից ռազմական աջակցությունը Բաքվի ռեժիմին: Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը առանց պատժի խախտի մարդու իրավունքները և ոտնահարի միջազգային նորմերը»,-գրել է Ադամ Շիֆը:

Please enter a valid URL