Search
Close this search box.

Արտակարգ դեպք. հատուկ պահպանվող տարածքում փորձել են խմելու ջուրը թունավորել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 24-ին, ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում արտակարգ դեպք է կանխվել հանրապետությունում։ Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։ Ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որպեսզի նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ-ին։

Այնուհետև ահազանգով ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, ով հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։

Կայքիտեղեկություններով՝ քաղաքացին 68-ամյա Միխաիլ Լեդյաևն է։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և այդ գործի շրջանակում Մ. Լեդյաևը ձերբակալվել է։

Please enter a valid URL