Այսօր Արմեն Սարգսյանի հրամանագրերով ՀՀ ԶՈւ-ում պաշտոնանկություններ են տեղի ունեցել: Ստորև ներկայացնում ենք այն գեներալների կենսագրությունները, ովքեր ազատվել են պաշտոններից.
Իշխան Մաթևոսյան
ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ — վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2015 թվականին:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1992- 2008թթ.
ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:
2008 — 2013թթ.
ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ:
2012 թ.
Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2013 — 2015թթ.
ԶՈՒ 5-րդ զորամիավորման հրամանատար:
2015թ.-ից
Զբաղեցնում է ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1978թ.
Ավարտել է Նոր-Հաճնի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1979 — 1983թթ.
Ավարտել է բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը:
2004 — 2005թթ.
Սովորել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ակադեմիայում:
ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների.
1983 — 1992թթ. — Ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Հեռավոր-Արևելյան ռազմական օկրուգում` զբաղեցնելով հրամանատարական պաշտոններ:
1993 — 1994թթ. — Մասնակցել է մարտական գործողություններին:
Պարգևներ.
Պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության», ԼՂՀ «Մարտական ծառայության», ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան» «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «ՀՀ ԶՈՒ 20 տարի» և այլ գերատեսչական մեդալներով:
Արմեն Վարդանյան
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ — վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2012 թվականի ապրիլի 7-ին:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1992 — 2012թթ.
ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:
2005թ. ապրիլ
Շնորհվել է գնդապետ զինվորական կոչում:
2012թ. ապրիլի 7-ին
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ:
2017թ. սեպտեմբերից
Հանդիսանում է ՌԴ ԽՍՀՄ մարշալ Գ. Ժուկովի անվան օդատիեզերական պաշտպանության ռազմական ակադեմիայի հայցորդ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սովորել է բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարանում:
1997 — 2000թթ.
Սովորել է ՌԴ ՀՕՊ ռազմական ակադեմիայում:
ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների.
1987-1992թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
Պարգևներ.
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով, ԱՊՀ «Ռազմական համագործակցության ամրապնդման համար» կրծքանշանով, պետական և գերատեսչական այլ մեդալներով: