Search
Close this search box.

ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա է ազատվել աշխատանքից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Իշխան Մաթեւոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.

Իշխան Մաթեւոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

Please enter a valid URL