Search
Close this search box.

Փաշինյանի «դեմբել սաստավը» ՎԻՊ աշխատասենյակների փնտրտուքի մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների պաշտոնական արդյունքների մասին դեռ ԿԸՀ-ն որոշում չունի, սակայն իշխող թիմի պատգամավորների շրջանում աննախադեպ իրարանցում է՝ ով որ աշխատասենյակն է զբաղեցնելու։ ԱԺ-ում 2 օր է՝ Փաշինյանի «դեմբել սաստավը» ՎԻՊ աշխատասենյակների փնտրտուքի մեջ է․ քննարկում են, թե ով որ հանձնաժողովում, միջազգային խմբերում է ընդգրկվելու, դրանցից որն է գործուղումների ավելի մեծ հնարավորություն տալիս։

Ասում են, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է որոշելու, թե ով որ հանձնաժողովն է ղեկավարելու։ Օրինակ՝ այնքան էլ գոհ չեն պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանից, եւ հնարավոր է՝ նա չղեկավարի հանձնաժողովը։ Եթե Նազելի Բաղդասարյանը գործադիր չգնա, ապա հնարավոր է, որ հենց նրան էլ վստահեն։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ են փնտրում, քանի որ Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվում է գործադիր՝ արտգործնախարարի պաշտոնին։ Նրան փոխարինող չեն գտնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL