Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին շարունակում է օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ ամրապնդելու միմյանց միջև վստահությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մոսկվան նաև շատ բան է արել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու համար։ Մենք շարունակում ենք ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ միասին օգնել կողմերին ամրապնդել միմյանց միջև վստահությունը, մարդասիրական նախագծեր իրականացնել»,- հավելել է Լավրովը։