Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի աճ է կանխատեսվում, այսօր լրագրողներին ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք մի փոքր աճ արդեն իսկ զգում ենք։ Եվ քարոզարշավի ամբողջ ընթացքով պայմանավորված՝ միանշանակ ունենալու ենք թվերի որոշակի աճ։ Իհարկե, պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ աճը չլինի կտրուկ ու մեծ։ Իհարկե, նման շարժերի ակտիվացումը՝ բոլոր մարզերում, Երևան քաղաքում, իր դերը խաղալու է»,- ասաց նա։
Ըստ Ավանեսյանի՝ միայն պատվաստանյութն է, որ պետք օգնի վարակը հաղթահարելու հարցում։ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է արդեն 70 հազար մարդ։ Ըստ նախարարի՝ պատվաստումներից հետո մինչ օրս որևէ մտահոգիչ դեպք չի գրանցվել։