Search
Close this search box.

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը՝ գործադուլ անելու լուրերի մասին

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել բժշկական կենտրոնը։

«Երեկ մեր բժիշկների կողմից եղան էմոցիոնալ որոշ արտահայտություններ կապված հարգարժան մեր տնօրենի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի կայացրած որոշման փաստի հետ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ ակնկալելով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Ա.Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման մասին իմանալուց հետո բժիշկները արտահայտել էին իրենց վրդովմունքը։ Որոշ բժիշկներ նաեւ հայտարարել էին, որ այսօրվանից չեն սպասարկելու որեւէ հիվանդի։

Please enter a valid URL