«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Երեկ՝ հունիսի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
«Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում․ իշխանությունը հավատարիմ է մնում եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին։
Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։
Հայտնում ենք, որ այսօր՝ Հունիսի 24-ին, ժամը 17:00-ին բողոքի ակցիա տեղի կունենա դատախազության դիմաց»։