Search
Close this search box.

Աֆրկայում անհետացել են երկու եղբայրներ, որոնց մոտ եղել է օգտատերերի 69 հազար բիթքոին՝ ընդհանուր 3,6 մլրդ դոլար արժողությամբ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում անհետացել են Africrypt կրիպտոարժութային ներդրումային ընկերության հիմնադիր երկու եղբայրները, որոնց մոտ եղել է հարթակի օգտատերերի 69 000 բիթքոին՝ ընդհանուր 3,6 մլրդ դոլար արժողությամբ, գրում է Bloomberg-ը:

Նշվում է, որ ապրիլին եղբայրներից ավագը՝ ընկերության ղեկավար Ամիր Քաջին հայտնել էր, որ ընկերությունը կոտրել են: Նա խնդրել էր հաճախորդներին չդիմել իրավաբաններին և իշխանություններին՝ հայտարարելով, որ դա կդանդաղեցնի կորսված միջոցների վերադարձի գործընթացը:

Սակայն մի շարք ներդրողներ դիմել էին Hanekom Attorneys իրավաբանական ընկերությանը: Նրանք Africrypt-ի ղեկավարի ասածի մեջ կասկածելի բան էին նկատել:

Hanekom Attorneys-ին չի հաջողվել պարզել՝ որտեղ են հիմա եղբայրները: Ընկերությունը պարզել է, որ Africrypt-ի հաշիվներից բիթքոինները ՀԱՀ-ում հանվել են:

Գործով զբաղվում է ՀԱՀ-ի ոստիկանության էլիտար ստորաբաժանումը:

Please enter a valid URL