Search
Close this search box.

Մենք ունենք հնարավորություն փոխհամաձայնությունների գալու և խնդիրները երկկողմանի լուծելու. Տիգրան Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին

Ես կարող եմ ասել, որ գերիների ուղղությամբ գործընթացը շարունակական է, ինչպես տեսել ենք գործընթաց կար, կա և շարունակվելու է լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Չեմ ասի, որ դա նույնպես հեշտ գործընթացներից մեկն է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով նույնպես մենք ունենք հնարավորություն փոխհամաձայնությունների գալու և երկկողմանի խնդիրները լուծելու»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Please enter a valid URL