ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կանգնեցվել է Ռուսաստանի վճռորոշ ներդրման շնորհիվ: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ` այս մասին ռուս նախագահը հայտնել է Միջազգային անվտանգության հարցով մոսկովյան համաժողովի շրջանակում:
«Ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանում, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքի ականազերծման, սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար»,- նշել է Պուտինը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը «չի մոռանում պատասխանատվության մասին, որը կրում է հարևան երկրների անվտանգության և զարգացման համար, որոնց հետ իրենց միավորում են անքակտելի պատմական, մշակութային, մարդկային կապերը»:
«Մտադիր ենք հետագայում ևս նպաստել տարածաշրջանային հակամարտությունների ապաէսկալացիային, խաղաղության և կայունության ամրապնդմանը մեր մայրցամաքում»,- հավելել է ՌԴ առաջնորդը: