ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, եւ երկիրը կրկին պետք է դառնա նախագահական հանրապետություն, կարծում է նախագահ Արմեն Սարգսյանը:
2015 թվականին՝ Հիմնական օրենքում փոփոխությունների ընդունումից հետո, Հայաստանը կառավարման նախագահական ձեւից անցում կատարեց խորհրդարանական ձեւի:
Ինչպես հայտարարել է Սարգսյանը, այժմ պետությունը չի կարող «ոչ նախագահական, ոչ էլ խորհրդարանական հանրապետություն կոչվել, երբ այն կառավարում է վարչապետը»: Նրա խոսքով՝ «մարդիկ շատ իշխանություն ունեն, սակայն չունեն պատասխանատվություն»:
«Հայաստանը պետք է վերադառնա կառավարման նախագահական ձեւին եւ սկսի բարեփոխումներ իրականացնել, որոնք ուղղված կլինեն ապագային՝ երկիր բերելով արհեստական ինտելեկտի վրա հիմնված նոր տեխնոլոգիաներ, դուռ բացելով հայկական հսկայական սփյուռքի համար՝ երկիրը ավելի կանխատեսելի եւ ապագային միտված դարձնելու համար», — ասել է նա՝ տեսակապի միջոցով խոսելով Կատարի տնտեսական ֆորումի ժամանակ:
Նախագահը շեշտել է, որ հանրապետությունը զարգացման մեծ ներուժ ունի՝ առաջին հերթին ՏՏ ոլորտում, սակայն մինչ այդ անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը: