Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դուք թողեցիք Ինձ, մոռացաք Իմ սուրբ լեռը և սեղան գցեցիք դեւերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին։
Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, և ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։