Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ դեսպանատունը զորք է բերել Երևան, այդ թվում հատուկ նշանակության ջոկատայիններ. WarGonzo

Ռուսական «ՎարԳոնզո» (WarGonzo) ռազմալրագրողական նախագծի տեղեկություններով՝ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը նախապատրաստվում է հետընտրական զարգացումներին։

«Մինչ հունիսի 16-ը ԱՄՆ դեսպանատանը մշտական ​​հերթապահություն էր իրականացնում «Ծովային կատուներ»-ի մեկ մասնաճյուղ. այժմ այնտեղ տեղափոխվել է լրացուցիչ դասակ (մոտ 30 մարտիկ): Ընդհանուր առմամբ, այս պահին Երևանում այժմ աշխատում են ԱՄՆ հիսուն էլիտար հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնց թվում կան նաև մի քանի պրոֆեսիոնալ դիպուկահարներ»,- գրել է ռուսական նախագիծը։

«Մենք այստեղից ունենք բացառիկ նորություներ, բացառիկ մանրամասներ, որոնք մենք ստացել ենք ուժային կառույցներում մեր աղբյուրներից։ Ամերիկյան դեսպանատունը բառացիորեն հունիսի 16-ին զորավարժությունների շարք է անցակցրել իր տարածքում, այստեղ է ժամանել ԱՄՆ ծովային հետևակայինների լրացուցիչ ջոկատ՝ մոտ 30 անձ։ Նրանք ժամանել են միջին ծանրության սպառազինությամբ՝ գնդացիրներ, իհարկե «Մ16»-ներ [ինքնաձիգ] են, դիպուկահար հրացաններ, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներ ու հատուկ միջոցներ, այսպես ասենք, ամբոխի հարձակումը հետ մղելու համար»,—ԱՄՆ դեսպանատան դիմացի մայթին նկարահանված տեսանյութում ասում է նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, ով ակտիվ լուսաբանում էր թե՛ հուլիսին Տավուշյան բախումները, թե՛ Արցախի 44-օրյա պատերազմը։

Please enter a valid URL