ԻՔՄ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անկախ դիտորդը», միջազգային գործընկերների հետ միասին, իրականացնում է նաև տեղամասերում տեղադրված տեսախցիկներով դիտարկում:
Ժամը 15:30-ի դրությամբ 1519 տեսախցիկներից չէր աշխատում 123 տեսախցիկ: Սակայն զգացվում է, որ խնդիրը լուծվում է, քանի որ դրանից առաջ չաշխատող տեսախցիկների թիվը էապես ավելի մեծ էր»: