Իրանում նախագահական ընտրություններում հաղթել է Էբրահիմ Ռայիսին՝ ստանալով 17,6 միլիոն ձայն: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 28,6 միլիոն մարդ: Այս մասին հայտնում են ընտրությունների անցկացման շտաբից:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Էբրահիմ Ռաիսի 17,653,981 քվե
Մոհսեն Ռեզայի 3,345,009 քվե
Աբդոլ Նասեր Հեմաթի 2,394,123 քվե
Ամիր Հոսեյն Ղազիզադեհ 981,956 քվե
Սպիտակ՝ անվավեր ձայներ 3,653,595 քվե
Ի դեպ, բոլոր թեկնածուները և նախագահ Ռոհանին իրենց շնորհավորանքներն են հղել նորընտիր նախագահ Ռաիսիին: