Խոսում ենք լրջանալու պահի մասին, և ես կարծում եմ, որ սա էլ արդեն հնացած մի միտք է, քանի որ մենք դառնագույն պարտություն ենք կրել և դա առաջին դժբախությունն է, և 2-րդ դժբախտությունը կարող են դառնալ այս ընտրությունները, քանի որ տեսնում ենք՝ ինչպիսի ուժեր են ներքաշված այս ընտրություններում: Այս մասին այսօր ՀԱԿ-ի աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է կուսակցության ղեկավար և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Ուժերը պարզապես պատերազմ են հայտարարել միմյանց նկատմամբ, և ինձ համար սպասելի է նրանց կողմից ցանկացած արկածախնդրություն, և լրջանալու պահը արդեն հնացած է, եկել է սթափվելու պահը, քանի որ նախորդ պարտությունից հետո, եթե մի քաղաքացիական լուրջ բախումներով ընթացող ընտրություններ լինեն, ապա կարելի է ասել հետևյալը, որ վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա նաև ընդգծեց, որ, եթե լինեն արդար և նորմալ ընտրություններ, ապա նրանց կուսակցությունը կհայտնվի խորհրդարանում:
«Մեր հայտնվելը խորհրդարարանում զսպող ուժ կարող է լինել, որ թույլ չի տա այնպիսի սխալներ կրկնել, որոնք եղել են Փաշինյանի գործունեության 3 տարիների ընթացքում, մենք առնվազն կխաղաղանք արբիտորի դեր և մեր ներկայությունը նրանց կզսպի»,- նշեց նա: