ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ <<Բիզնես-Դիալոգ>> ՓԲԸ-ն ընտրության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրականացրել է սոցիոլոգիական ամփոփիչ հարցումներ:
Հարցումն անցկացվել է հետևյալ հարցերի շուրջ՝
1.Ո՞ր կուսակցության նախընտրական քարոզարշավի հավաքներն են եղել ամենատպավորիչը
2.Ո՞ր կուսակցության ծրագրերն են վստահություն ներշնչում
3.Ո՞ր քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգության և կայուն զարգացման ծրագրերը
Հարցմանը մասնակցել են 1087 քաղաքացի:Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով: Ամփոփիչ սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփմամբ առաջատարը մնում է <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունը՝ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից 29.7% իրենց վստահության քվեն պատրաստ են տալ <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությանը, որին հաջորդում է <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցությունը և <<Հայաստան>> դաշինքը: