Search
Close this search box.

Բրիտանական թերթը համեմատել է Բայդենի «Cadillac»-ը և Պուտինի «Aurus»-ը

Daily Mail բրիտանական թերթը համեմատել է «Cadillac» և «Aurus» ավտոմեքենաները, որոնցով Ժնև են ժամանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը։

Օրինակ՝ Սպիտակ տան ղեկավարը Ժնև է ժամանել զրահապատ «Cadillac»-ով, որի արժեքը կազմում է մոտ 1,5 միլիոն դոլար: Այս մեքենան հագեցած է գիշերային տեսախցիկներով, դիմակայում է ռումբի պայթյունին և կրակոցներին: Նշվում է, որ մեքենայի դռների քաշը նույնն է, ինչ «Boeing 757»-ի դռներինը։ Բայդենի «Cadillac»-ը դիմակայում է քիմիական և կենսաբանական հարձակմանը, իսկ մեքենայի անիվներն «անխոցելի» են:

Բացի այդ, ավտոմեքենայում ԱՄՆ նախագահն իր տրամադրության տակ ունի հաղորդակցման համակարգ: Այն նաև հագեցած է թթվածնային համակարգով և արտակարգ իրավիճակներում նախագահի համար նախատեսված արյան մատակարարմամբ:

Միևնույն ժամանակ, մեքենայի հետևամասում, որում պետության ղեկավարը կարող է լինել մինչև չորս ուղևորի ուղեկցությամբ, վարորդից բաժանվում է ապակե արգելապատնեշով:

Հետևի նստատեղերը հագեցած են արբանյակային հեռախոսներով՝ Բայդենի և փոխնախագահ Կամալա Հարիսի ու Պենտագոնի անմիջական կապի համար:

Ավտոմեքենայի վառելիքի բաքը զրահապատ է և լցված է փրփուրով, ինչը կանխում է պայթյունը նույնիսկ ուղիղ հարվածի դեպքում: Հայտնի է, որ մեքենայի բեռնախցիկը հագեցած է հրդեհաշիջման համակարգով:

«Ռուսաստանի նախագահը նույնպես կարող է պարծենալ եզակի զրահապատ լիմուզինով, որտեղ, ինչպես ասում են, ուղևորներն անվտանգ նույնիսկ ջրի տակ»,-նշում է թերթը:

Այնուամենայնիվ, թերթը շատ ավելի քիչ տեղեկություններ ունի «Aurus Senat»-ի մասին, որով ճանապարհորդում է Ռուսաստանի ղեկավարը: Հաղորդվում է, որ Պուտինի մեքենան ունի 4.4 լիտրանոց V8 շարժիչ՝ 598 ձիաուժով: Սովորական «Aurus»-ի արժեքը հասնում է մոտ 18 միլիոն ռուբլիի, սակայն, ըստ թերթի, Ռուսաստանի նախագահի մեքենան գնահատվում է ավելի բարձր:

Please enter a valid URL