Search
Close this search box.

Էրդողանը հայտարարել է, թե ինչ պետք է փոխանցի Հայաստանը Ադրբեջանին

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին պետք է փոխանցի ականապատ դաշտերի քարտեզները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը 15 ռազմագերու վերադարձի դիմաց Բաքվին հանձնեց Ակնայի ականապատ տարածքների քարտեզները: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը դեռ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պարտավորվել էր վերադարձնել բոլոր ռազմագերիներին:

Հիշեցնենք նաև, որ երկու օր առաջ տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է Էրդողանի կինն Ալիևին ասում, որ հայ գարիներին պետք է վերադարձնել «պորցիաներով»:

Թուրքիայի նախագահ Էրդողանը նաև հայտարարել է, թե չի կարծում, որ Ռուսաստանը կերկարացնի «Զանգեզուրյան միջանցքի» հարցը՝ հավելելով, որ Ռուսաստանը մտադիր է աջակցել նախագիծը:

Էրդողանը հայտարարել է, որ ռուսական կողմն աջակցում է այդ գաղափարը, որը լուրջ ներդրում կբերի տարածաշրջանի զարգացմանը:

Նա ասել է, որ շուտով երկկողմ հանդիպում է ունենալու Պուտինի հետ:

Please enter a valid URL