Search
Close this search box.

Հայաստանում երկրաշարժ արձանագրվեց

Հունիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 45.04⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Լանջառ և Զանգակատուն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Please enter a valid URL