Հայաստանում հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 96 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224000 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1138719 վերջին մեկ օրում` 3814 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2760 պացիենտ. Մեկ օրում նվազել է 27-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 215655 անձ` վերջին մեկ օրում 122 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4491 է: