Search
Close this search box.

Հայտնի է դարձել, թե ինչ համաձայնագրեր կստորագրեն Էրդողանն ու Ալիևը Շուշիում

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Շուշիում կայանալիք հանդիպումից հետո համաձայնագրեր կստորագրվեն Լեռնային Ղարաբաղի վերակառուցման, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտներում նախագծերի վերաբերյալ, գրում է Yeni Şafak պարբերականը:

«Բացի այդ, երկու առաջնորդների հանդիպմանը նախատեսվում է քննարկել ճանապարհային և երկաթուղային գծերի կառուցման նախագծեր, որոնք Նախիջևանի միջոցով Ադրբեջանը կապելու են Թուրքիային»,-ասվում է հոդվածում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Այցի շրջանակում այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և դրանց հետագա խորացումը:

Please enter a valid URL