Search
Close this search box.

Սյունիքի անվտանգության հարցերով այսօր բացառապես ռուսներն են զբաղվում՝ չգովազդելով արդյունքները. Մենուա Հովսեփյան

Մեր սահմաններում կարելի է ասել ամեն օր որևէ խնդիր է լինում, մեծ կամ փոքր, որոնց մասին հաճախ չենք էլ բարձրաձայնում, քանի որ հիմնականում ռուս գործընկերների հետ կարողանում ենք արագ լուծումներ տալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը՝ խոսելով Սյունիքում սահմանային իրավիճակի մասին:

Մենուա Հովսեփյանը անդրադարձավ նաև է Տեղ համայնքում հունիսի 12-ին տեղի ունեցած միջադեպին, երբ տեղացիները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ապակողմնորոշվել են և տրակտորներով և երեք «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով հայտնվել են ադրբեջանական ԶՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում, հավաքվել էին նաև բնակավայրի բնակիչները և ստեղծվել էր լարված իրավիճակ։

«Մենք տեղյակ պահեցինք ռուսական կողմին և արագ արձագանքեցին, ռուսները դեպքի վայր են ժամանել և մի քանի ժամվա ընթացքում հայկական կողմին վերադարձրել մեքենաները: Հիշո՞ւմ եք՝ հուլիսի 8-ին էլ հայկական ԶՈՒ զինվորական, Ակներ գյուղի բնակիչ Արթուր Քարթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվել և հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքում, որտեղից էլ նրան գերեվարել և ձերբակալել, կրկին կապ ենք հաստատել և Ռուստամ Մուրադովի աջակցությամբ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում խնդիրը լուծվեց»,– ասաց նա:

Անդրադառնալով հարցին որևէ նախապայմաններ առաջ քաշվում են ադրբեջանական կողմից, փոխհամայնքապետն ասաց, որ նշված դեպքերի լուծման համար նմանօրինակ որևէ դեպք չի եղել, որ խնդիրները լուծվեն նախապայմաններ առաջ քաշելու արդյունքում:

«Սա ամենակարևորն է, որ ոչ մի նախապայման առաջ չի քաշվում, ռուս գործընկերները կարողանում են առանց նախապայմանների հարցերը լուծել: Այդպես էր նաև, Կոռնիձորի ներքևի հատվածում, երբ պետական սահմանին, թշնամին մոտ տասը տեխնիկա վարորդների հետ միասին շրջափակել էր և ուզում էր գերի վերցնել, սակայն կրկին ռուսների միջամտությամբ, մեր քաղաքացիներին կարողացանք իրենց ընտանիքներին վերադարձնել։ Վստահաբար կարող եմ փաստել, որ Սյունիքի անվտանգության հարցերով այսօր բացառապես ռուսներն են զբաղվում, բայց այնպիսի կեղծ տպավորություն է ստեղծվում, որ ոչինչ չեն անում ռուսները, հետևաբար հարց է առաջանում․ եթե մեր ամենօրյա խնդիրները ռուսները չեն լուծում, բա ո՞վ է լուծում, հանցավոր անգործության մատնված իշխանությո՞ւնը, որ բացարձակ իրավիճակին ո՛չ տիրապետում է, ո՛չ էլ իրենց հետաքրքրիր է, բոլոր խնդիրներին ինչպես են լուծումներ տրվում։ Փաստ է, որ Սյունիքում ամեն օր ստեղծված խնդիրների լուծման գործում ռուսների դերակատարումը շատ մեծ է, և շնորհակալ ենք, Ռուստամ Մուրադովն, Գորիսում տեղակայված խաղաղապահ զորքերի ներկայացուցիչ գնդապետ Գորինին, որ համագործակցության արդյունքում խնդիրները լուծում են մեր օգտին։ և, վերջապես, ռուսներն ուղղակի լավ են իրականացնում իրենց վերապահված խաղաղապահի առաքելությունը, առանձնապես չգովազդելով արդյունքները»,– եզրափակեց նա:

 

***

«На наших границах, можно сказать, каждый день случаются большие или незначительные инциденты, о которых мы часто не говорим публично, так как они в основном быстро решаются при посредничестве наших российских партнеров». Об этом Tert.am сообщил заместитель главы администрации Гориса Менуа Овсепян, рассказав о приграничной ситуации в Сюнике.

Менуа Овсепян также упомянул инцидент, произошедший в общине Тех 12 июня, когда местные жители во время сельхозработ дезориентировались и на тракторах и трех автомобилях «Нива» оказались на территории занятой азербайджанскими военными, собрались так же местные жители, и создалась напряженная ситуация.

«Oб инциденте была проинформирована российская сторона, которая отреагировала очень оперативно. Русские прибыли на место происшествия и в течение нескольких часов вернули машины армянской стороне. Вы помните военнослужащих 8  июня военнослужащий ВС Армении Артур Картанян, уроженец села Акнер из-за сильного тумана дезориентировался, и вышел к позициям армии Азербайджана, где был пленен и удерживался. Мы снова связались с ними, и при посредничестве Рустама Мурадова в течение каких-то часов проблема была решена», отметил Менуа Овсепян.

На вопрос, бывают ли ситуяции, когда азербайджанская сторона выдвигает какие-либо условия, замглавы общиныо тметил, чтоникогда небыло случая, что бы проблемы решались в результате выдвижения условийи.

«Это самое главное – что никаких условий не выдвигается, российские коллеги решают проблемы без условий. Так было также на нижнем участке Корнидзора, когда на государственной границе противник окружил десять единиц техники в месте с водителями и намеревался взятьих в плен, однако вновь в результате вмешательства русских мы смогли вернуть наших соотечественников семьям. Могу с уверенностью утверждать, что сегодня вопросами безопасности Сюника занимаются исключительно русские, но создается неверное впечатление, что русские ничего не делают. Следовательно, возникае твопрос: если наши ежедневные вопросы решают не русские, то кто их решает — власти, пребывающие в преступном бездействии, которые абсолютно невладеют ситуацией и даже неинтересуются тем, как решаются все проблемы. То, что роль русских в решении ежедневно возникающих в Сюнике проблем очень велика – это факт. И мы очень благодарны Рустаму Мурадову, представителю миротворческих войск, расположенных в Горисе полковнику Горину за то, что в результате сотрудничества решают проблемы в нашу пользу. Ну а русские просто хорошо выполняют свою миротворческую миссию, неособо рекламируя ее результаты» сказал Меню Овсепян.

Please enter a valid URL