ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելեց նաև Աշտարակ։ Ներկաների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ընդգծելով. «Այսօր Փաշինյանը ներկայացնում է, որ Ծառուկյանը ասում է ժողովրդին, թե 2 միլիոն մարդուն մինչև 3 միլիոն դրամ վարկերը ինչպես կարելի է ներել: Այսինքն՝ «բանկերը կտրաքեն»: Այո, եթե դա թողենք բանկերի վրա՝ բանկերը կտրաքեն և տնտեսությունը կավիրվի: Բայց ես այդպիսի բան չեմ ասել, որ մինչև 3 միլիոն դրամ վարկերը պետք է մնան բանկերի վրա: Այլ մենք տնտեսության զարգացման համար պետք է գումարներ բերենք, բոլոր ոլորտներում գումար պետք է ներդրվի, աշխատատեղեր ու գործարաններ բացվեն, մարդիկ աշխատանք ունենան, որ դրա հիման վրա բյուջեում գումար ավելանա: Այս հեղափոխությունից հետո կարող եմ ասել, որ ես բերել եմ 20 մլրդ դոլար վարկ՝ 1 տոկոսով, կարող եք Ջավադյանին հարցնել, դա չեն ընդունել»,-նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ առանց գումար բերելու տնտեսությունը չի կարող զարգանալ ու հզորանալ:
Մանրամասները՝ տեսանյութում: