Search
Close this search box.

ԲՀԿ ղեկավարի գործընկերները պատրաստակամություն են հայտնել 10 տարով, 20 միլիարդ դոլար, 1 տոկոս տոկոսադրույքով տրամադրել Հայաստանին

Հայաստանի առաջ ծառացած բարդ սոցիալ-տնտեսական խնդիրներից խոսում են գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու լիդերները, սակայն միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, որ դրա հետ մեկտեղ նաև ցույց է տալիս, թե որտեղից պետք է ֆինանսական ռեսուրսներ ներգրավվեն, որպեսզի այդ խնդիրները լուծելի դառնան:

Երեկ էլ, Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, ըստ էության ակնարկեց մի շատ կարևոր և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի դեպքի մասին, երբ ԲՀԿ ղեկավարի գործընկերները հաշվի առնելով նրա անձնական հեղինակությունը, պատրաստակամություն են հայտնել 10 տարով, 20 միլիարդ դոլար, 1 տոկոս տոկոսադրույքով տրամադրել Հայաստանին: Իսկ թե ինչո՞ւ 2018 թվականին այդ գործընթացը մերժվեց և չհասավ իր տրամաբանական ավարտին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է բացատրություն պահանջել այդ ժամանակ ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Ջավադյանից:

Կից ներկայացված տեսանյութում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնում է այդ՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ներդրման մասին, որը եթե իրականություն դառնար, ապա բազմաթիվ կարևոր սոցիալ-տնտեսական խնդիրներ արդեն իսկ լուծված կլինեին:

Գուրգեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL