Այսպիսի ցավալի իրավիճակում է գտնվում Շիկահողի ցորենի դաշտերի մեծ մասը,որը արդեն իսկ վերածվում է խոտհարքի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիկահողի գյուղապետ Նարե Ղազարյանը եւ լուսանկարներ հրապարակել ցորենի արտերից:
«Այսպիսի ցավալի իրավիճակում է գտնվում Շիկահողի ցորենի դաշտերի մեծ մասը,որը արդեն իսկ վերածվում է խոտհարքի։ Ցորենը աճել է տեղ- տեղ… Պատճառը ուսումնասիրվում է և ամենայն հավանականությամբ եղել է վատ սերմացուն։
Հուսով ենք , որ սա անհետևանք չի մնա և համապատասխան լուծումներ կլինեն գյուղացիների համար»,- գրել է նա։