Կարող եմ հաստատել փաստ, որ այո, պատերազմից հետո, եթե չեմ սխալվում նոյեմբերի վերջին, Օնիկ գասպարյանը ինձ զանգահարել է: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Գիտեք, բոլորս էլ հասկանում ենք, ում մասին է խոսքը, էն Օնիկ Գասպարյանի, ում կապիտուլյանտը նշանակել է գլխավոր շտաբի պետ, ում կապիտուլյանտը գեներալ-լեյտենանտի կոչում է տվել: Էդ ընթացքում, իհարկե, կոշտ-կոպիտ խոսքեր եղել են, ես նույնիսկ չեմ հիշում` հայհոյել ենք, թե չենք հայհոյել, բա ինչ անեինք, գովասանեինք, ասեինք` ապրեք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք, որ 5000 զոհ եք տվել, ասենք` մալադեց, չի եղել դա: Անկեղծորեն պիտի ասեմ, որ Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն հատվածին էր պատկանում իմ կարծիքով, ես տեւական ժամանակ ճանաչել եմ Օնիկ Գասպարյանին, որտեղ ինքը աշխատել է, ինքը իր պարտականությունները շատ նորմալ կատարել է: Բայց չեք կարծում, որ ծիծաղելի է, իր համերկրացին, որ էդքան պաշտոններ եւ կոչումներ է իրենից ստացել, զանգահարում է ինձ եւ իր անհամաձայնությունն է հայտնում էսպես կոչված մարդուն, ով ինքը իրեն էսպես հռչակել է գերագույն գլխավոր հրամանատար»,-ասաց նա:
Սարգսյանի խոսքով` կարեւորն այն է, թե ինչպիսի փոխհարաբերություններ են նրանք ունեցել հենց ռազմական գործողությունների ժամանակ եւ արդյունքում եղել է այն, որ մենք գնացել ենք կանխամտածված պարտության:
«Հիմա էդ ընթացքում Օնիկ Գասպարյանը կատարել է իր ցուցումները, թե ինքնուրույն է որոշումներ կայացրել, դա կերեւա, երբ որ մենք հետաքննություն անցկացնենք, իկս հետաքննություն մենք անց են կացնելու: Երբ որ Օնիկ Գասպարյանը ինձ զանգահարել է, հետեւյալն է եղել խոսակցությունը` ինքը ինձ ասում է, որ ես Սյունիքում եմ, եւ էստեղ դժվար իրավիճակ է, ես հարցնում եմ` ինչ դժվար իրավիճակ է, դե ասում է, կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք: Ես էլ ասել եմ` մի րատավորի քո գեներալի պագոնները, որեւէ կերպ պետք չի նպաստել այլ որոշումներ կայացնելու կամ այլ գործողություններ կատարելուն, որոնք նշված չեն կապիտուլյանտի ստորագրած փաստաթղթում: Մենք էնտեղ 288 քառակուսի կիլոմետր մեր զորքերի վերահսկողության տակ էր, Կուբաթլիի հատվածում: Էդ 288 քառակուսի կիլոմետրը հանձնել ենք նրանց, կապիտուլյանտի ասելով բանավոր պայմնավորվածությունների հիման վրա, գոնե դա որ չհնաձնեինք, Սյունիքը քիչ թե շատ կարող էր անվտանգ լիներ»,-ասաց նա: