Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմել 15 ռազմագերիների վերադարձից

Մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ ականապատ տարածքների քարտեզներ են փոխանցվել Ադրբեջանին, ճիշտ է, բայց ոչ թե փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` Գավառում բնակիչների հետ հանդիպմանը։

«Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են հումանիտար ականզերծման անհրաժեշտությունը: Նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադաձին զուգընթաց որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին: Ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի կերպով Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձը, դիմեց միջազգային ատյաններին՝ ասելով, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզ տրամադրել: Մենք երբեք չենք հրաժարվել»:

Please enter a valid URL