«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը թիմակիցների հետ այցելել է Վայոց Ձոր: Մարզկենտրոնում Գագիկ Ծառուկյանը ջերմ ընդունելության է արժանացել եղեգնաձորցիների և հարակից քաղաքներից ու գյուղերից ժամանած հազարավոր քաղաքացիների կողմից: ԲՀԿ նախագահը ներկայացրել է երկրի առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրային դրույթները՝ անվտանգությունից մինչև սոցիալ-տնտեսական հարցեր: