Search
Close this search box.

Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու. Տիրան Խաչատրյան

«Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը աչաջուրցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե առաջարկում է գեներալ-լեյտենանտ, «Ազգային հերոս» Տիրան Խաչատրյանին՝ հրաժարվել «Ազգային հերոսի» կոչումից։

«Փաստինֆո»-ն գեներալ-լեյտենանտից հետաքրքրվեց՝ թե ինչպես կարձգանքի Փաշինյանի հայտարարությանը և արդյոք պատրաստվում է հրաժարվել կոչումից, ինչին ի պատասխան Տիրան Խաչատրյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել. «Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու»

Please enter a valid URL