Search
Close this search box.

«Մի արեք նման արտահայտություններ». զոհված զինծառայողի մոր գրառումը

Արցախում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ո՞նց, ոնց կարա որդեկորույս մայրը ասի ես արժանի չեմ սրան, ո՞նց։ Կամ ասի «որդիս երկնքից տես ով ա եկել»։ Չկա սենց բան։ Հասկացե’ք մայրեր, դուք արժանի եք, դուք ավելիին եք արժանի, մի արեք նման արտահայտություններ, ոչ մեկ չարժի դրան՝ լինի նախկին թե ներկա»։

Նշենք, որ երեկ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը համբուրել է զոհված զինծառայողի մոր ձեռքը, որին ի պատասխան վերջինս ասել է. «Ես արժանի չեմ սրան»:

Please enter a valid URL