Մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել: Եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ: Հայաստանի կարծիքը որևէ մեկը չի հարցնում: Հայաստանը որևէ որոշում չի կարող ինքնուրույն կայացնել Ղարաբաղի վերաբերյալ: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանի կարծիքով ծանր պարտությունից հետո գուցե ավելի ծանր է այն, որ մենք այլևս խաղացող չենք: